Сб16122017

Back Home

Арутюн Кушкян
министр здравоохранения РА

  • PDF
qushkyan

Հար­գե­լի գոր­ծըն­կեր­ներ

­Հա­յաս­տա­նի բժշ­կա­կան հան­րու­թյա­նը շնոր­հա­վո­րում եմ «Ֆար­մա» դե­ղա­գոր­ծա­կան մաս­նա­գի­տաց­ված գի­տա­գոր­ծնա­կան հան­դե­սի լույսըն­ծայ­ման առ­թիվ, որը հրա­տա­րակ­վում է Հա­յաս­տա­նի Դեղ ար­տադ­րող­նե­րի և ներ­մու­ծող­նե­րի միու­թյան ջան­քե­րով։ ­Սա նշա­նա­կա­լի իրա­դար­ձու­թյուն է հան­րա­պե­տու­թյան առող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի աշ­խա­տող­նե­րի հա­մար, քա­նի որ այ­սու­հետև բժիշկ­նե­րի սե­ղա­նին կլի­նի մի պար­բե­րա­կան, որը կօգ­նի կողմ­նո­րոշ­վել պա­ցիենտ­նե­րի բուժ­ման ժա­մա­նակ դե­ղե­րի ընտ­րու­թյուն կա­տա­րե­լիս, տե­ղե­կա­նալ դե­ղո­րայ­քային բուժ­ման առա­ջա­դեմ մե­թոդ­նե­րի և սխե­մա­նե­րի մա­սին։ 

Մաս­նա­գի­տա­կան «Ֆար­մա» հան­դե­սի հրա­տա­րա­կումն առանձ­նա­կի կար­ևոր է նաև այն առու­մով, որ դե­ղա­գետ­ներն ու դե­ղա­բան­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ստա­ցել նոր դե­ղա­մի­ջոց­նե­րի հատ­կու­թյուն­նե­րը, դե­ղա­բա­նու­թյան ոլոր­տի մշա­կում­նե­րը և նվա­ճում­նե­րը բժշ­կա­կան հան­րու­թյա­նը «մեկ աղ­բյու­րից» ներ­կա­յաց­նե­լու։

­Հա­յաս­տա­նը հա­րուստ ավան­դույթ­ներ ու­նի այդ աս­պա­րեզ­նե­րում: Հու­սով եմ, որ հան­դե­սը հնա­րա­վո­րինս կն­պաս­տի այդ ավան­դույթ­նե­րը բազ­մա­պատ­կե­լուն և կու­տա­կած փոր­ձը մաս­նա­գետ­նե­րի երի­տա­սարդ սերն­դին փո­խան­ցե­լուն։

Վս­տահ եմ, որ «Ֆար­մա» հան­դե­սը կդառ­նա բժիշկ­նե­րի և դե­ղա­գործ­նե­րի հու­սա­լի «դաշ­նա­կի­ցը»՝ նպաս­տե­լով Հա­յաս­տա­նի առող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի ամ­րապնդ­մա­նը։