Сб16122017

Back Home

Армен Ашотян
министр образования и науки РА

  • PDF
ashotyan

Հար­գե­լի գոր­ծըն­կեր­ներ

Ող­ջու­նում եմ գի­տա­գործ­նա­կան հան­դես հրա­տա­րա­կե­լու Հա­յաս­տա­նի դեղ ար­տադ­րող­նե­րի և ներ­մու­ծող­նե­րի միու­թյան մտահ­ղա­ցումն ու նա­խա­ձեռ­նու­թյու­նը: Բժշ­կա­գի­տու­թյու­նը և դե­ղա­գի­տու­թյու­նը տաս­նյակ դա­րե­րի պատ­մու­թյուն ու­նեն Հա­յաս­տա­նում, և այդ գի­տե­լիքն ու փոր­ձա­ռու­թյու­նը փո­խանց­վել է սերն­դե­սե­րունդ, հարս­տա­ցել, և, մի­ջազ­գային գի­տե­լի­քի հետ մեկ­տեղ, լայ­նո­րեն կի­րառ­վում են մեր երկ­րում։

ՀՀ կր­թու­թյան և գի­տու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը մշ­տա­կան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է պա­հում առող­ջա­պա­հու­թյան ոլոր­տի կր­թա­կան և գի­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի զար­գաց­ման խն­դիր­նե­րը՝ ինչ­պես ծրագ­րե­րի ար­դիակա­նաց­ման, այն­պես էլ որա­կի ապա­հով­ման և մի­ջազ­գային կա­պե­րի ամ­րապնդ­ման առու­մով։ Նպա­տա­կը մեկն է՝ պատ­րաս­տել բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­ներ, ով­քեր կկա­րո­ղա­նան բարձ­րաց­նել Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյա­նը մա­տուց­վող առող­ջա­պա­հա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի որա­կը, ինչ­պես նաև մշա­կել  բուժ­ման ժա­մա­նա­կա­կից նոր մե­թոդ­ներ և  մի­ջոց­ներ:

Հու­սով եմ, որ «Ֆար­մա» դե­ղա­գոր­ծա­կան մաս­նա­գի­տաց­ված գի­տա­գործ­նա­կան հան­դեսն օգ­տա­կար և ար­դիական տե­ղե­կու­թյուն­ներ կներ­կա­յաց­նի ինչ­պես մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նա­կին, այն­պես էլ ողջ հան­րու­թյա­նը:

Շ­նոր­հա­վո­րում եմ Հա­յաս­տա­նի դեղ ար­տադ­րող­նե­րի և ներ­մու­ծող­նե­րի միու­թյա­նը, «Ֆար­մա» գի­տա­գործ­նա­կան հան­դե­սի խմ­բագ­րա­կազ­մին ու բո­լոր ըն­թեր­ցող­նե­րին, ցան­կա­նում նո­րա­նոր ձեռք­բե­րում­ներ  և ստեղ­ծա­գոր­ծա­կան բեղմ­նա­վոր աշ­խա­տանք: